ՀՀ ոստիկանությունը համացանցում լայնորեն տարածվող տեսանյութի և տեղեկության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Համացանցում տեղեկություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։
Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Նա ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»։