ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը՝ վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների սկսվելուց հետո առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը ՝ վիրավորվել, հայտնում է The Times of Israel-ը:

«Տուժածների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։ Զոհվածների թվում է Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնը»,- նշում է կայքը։

Իսրայելցի զինվորականները կոչ են արել սահմանամերձ շրջանների բնակիչներին փակվել տներում, մյուսներին՝ մնալ ապաստարաններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով