ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՄԱՍ–ի պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Իսրայելը ավիահարվածները ներկայացրել է որպես թիրախային՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի զինյալներին:

Հարվածը տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների փխրուն պահին: Նախատեսվող համաձայնությունը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների և իսրայելական բանտերում պահվող որոշ պաղեստինցիների ազատ արձակում: ՀԱՄԱՍ-ը ձգտում է վերջնականապես վերջ տալ պատերազմին, Իսրայելն ասում է, որ նախ պետք է ոչնչացնի իսլամիստական ​​խմբավորումը:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակի տնօրենը հերքել է Իսրայելի պնդումը, թե կենտրոնական Գազայում ՄԱԿ-ի դպրոցը թաքցրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով