ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է արել Իսրայելի հետ բանակցությունների վերաբերյալ |factor.am|

factor.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը դեռևս որոշում չի կայացրել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, որոնք նախաձեռնել են Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայության ղեկավար Վալիդ Քեյլանին։

Ավելի վաղ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ էին արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները նշել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքին հասնելու համար։

«Այս պահին ՀԱՄԱՍ-ի պաշտոնական դիրքորոշումն առաջիկա բանակցություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս չի հայտարարվել: Երեք երկրների համատեղ հայտարարության վերաբերյալ, որը հրապարակվել է երեկ, պաշտոնական մեկնաբանություն չկա», – ասել է Քեյլանին: Նրա խոսքով՝ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը և նախաձեռնող երեք երկրների հայտարարության գնահատականը կհրապարակվեն այսօր կամ վաղը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով