«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am:  Ըստ Reuters-ի՝ Al Jazeera-ի հարցին, թե «Համասը» պատրա՞ստ է քննարկել հնարավոր զինադադարը, Մուսա Աբու Մարզուկը պատասխանել է՝ «Համասը» բաց է «նման ինչ-որ բանի համար» և «քաղաքական բոլոր երկխոսությունների»։

«Համասը» բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարի շուրջ քննարկումների համար, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է «Համաս» խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան՝ Al Jazeera-ի հետ հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով