Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ դատախազությունը հայտնում է, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով 12 մարդ է մահացել, ևս 35-ը վիրավորվել են։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով