Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ճապոնիայի նախագահները, նաև Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները տեսազանգով հանդիպում են ունեցել՝ քննարկելու մինչ այժմ եղած հավաքական ջանքերը, գնահատելու Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Նրանք նաև քննարկել են այն էական քայլերը, որ դաշնակիցները պետք է նախաձեռնեն՝ Ուկրաինային արդյունավետորեն աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ռազմական հանցագործությունները և դաժանությունը Ուկրաինայում և խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի միջոցով: Նրանք ընդգծել են դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու ամուր, միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը: Ղեկավարները նաև հայտնել են իրենց հավաքական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով