Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող՝ հարավ-արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ։

Նույն օրը հիշյալ զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

ՔԿ-ից հայտնում են, որ նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Սպանությունը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 15-րդ կետերով (սպանությունը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։  

Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողութունների հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով