azatutyun.am: Քիչ առաջ Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունները։
Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Սի Ծինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Խոսելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ պաշտոնական Պեկինի կողմից ներկայացված առաջարկներին, Ռուսաստանի նախագահը նշել է.
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք կարգավորման չինական ծրագիրը և մեծ հարգանքով ենք վերաբերում դրան»: