Ռուսաստանի Դաշնությունը ափսոսում է ՀԱՊԿ-ի՝ Մինսկում կայացած գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության համար և հույս ունի, որ Երևանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը և կմնա Մոսկվայի դաշնակիցը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը, հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Մենք կշարունակենք խոսել նրանց հետ», – նշել է Պեսկովը։