Կուրսկի ատոմակայանում միջուկային միջադեպի վտանգ կա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն այցելել է Կուրսկ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան։

Նրա խոսքով՝ «այնտեղ միջուկային միջադեպի վտանգ կա»։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող մարտերը «լուրջ մտահոգություններ են առաջացնում»։ Գրոսսիի խոսքով՝ Կուրսկի ատոմակայանի ռեակտորը զսպող պատյան չունի, ուստի այն խոցելի է։

Նա հայտարարել է՝ ատոմակայանը ոչ մի դեպքում չպետք է լինի ռազմական գործողությունների թիրախ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով