Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը ապակայունացնող ազդեցություն է ունենում. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հունիսի 16-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

 «Ես բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ. Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը ապակայունացնող ազդեցություն է ունենում», – գրել է Ալի Բաղերին X-ի իր միկրոբլոգում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով