Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի |armenpress.am|

armenpress.am: Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։

«Հեռախոսազրույցների ժամանակ ինձ շնորհավորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն», – ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով