Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը:

Թեկնածուին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը: 

Նարինե Ավետիսյանը 2003-2005 թվականներին սովորել է Մարտունի քաղաքի Հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետը, 2007-2011 թթ.՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2019-2022 թթ. ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2019-2020 թվականներին աշխատել է Պռոշյանի կոնյակի գործարանում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ, 2021-ի հունվար-հունիս ամիսներին աշխատել է ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ, թեժ գծի գլխավոր վերլուծաբան:

2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով