Կոռնիձորում և Գորիսում բուժական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի․ ՀՀ ԱՆ

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 

Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):

Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։

Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:

Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով