Կոպիրկին․ «Ցանկանում եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն» |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում», – այսօր Երևանում, փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին հայտարարել է Երևանում այդ երկրի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից», – հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով