Կոչ ենք անում բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր․ ՄԱԿ ԱԽ-ում ՄԹ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի՝ ՀՀ դեմ հարձակման մասին

Միացյալ Թագավորությունը ողջունում է սեպտեմբերի 14-ի երեկոյան հաստատված հրադադարը, սակայն շարունակում խորապես մտահոգված մնալ այս շաբաթվա սկզբին սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին բազմաթիվ հաղորդագրություններով:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը, հայտարարել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։

«Միացյալ Թագավորության դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները և բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր», – հայտարարել է նա։

Միացյալ Թագավորության ներկայացուցչի խոսքով՝ տևական խաղաղության կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան․

«Սա են ապացուցում վերջին շաբաթների հուսադրող իրադարձությունները՝ ներառյալ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձը և Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումները։ Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել երկխոսությունը միջազգային հանրության աջակցությամբ և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ կողմերի միջև չլուծված բոլոր հարցերի կարգավորման համար», – նշել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցել Վիեննայի և Բրյուսելի միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերին, քանի որ նրանք ձգտում են ապահովել տարածաշրջանի ժողովուրդների համար անհրաժեշտ կայունությունն ու անվտանգությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով