Կոլոմինան գոհ է երևանյան հանդիպումներից |azatutyun.am|

azatutyun.am: «Լավ հանդիպումներ տեղի ունեցան Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմենն Գրիգորյանի հետ», – Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին և հանդիպումներին։

Կարճ հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության և տարածաշրջանային անվտանգության դինամիկան բարձրացնելու ուղիները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով