Կոբախիձեն ու Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։

Ընդգծվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով