Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, կիսել են իրենց մտահոգությունները:

Կոբախիձեն մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով