Կյանքից հեռացել է ԳԱԱ ակադեմիկոս, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։ 

Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է,  բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը: 

Գիտության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Յուրի Սարգսյանը 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Յուրի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ նրա հուղարկավորության կազմակերպման նպատակով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով