Կհանդիպեն Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիրաբդոլահիանը շուտով կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 Ամիրաբդոլահիանն այս մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Վերջին օրերին կարծիքներ փոխանակեցինք Ավստրիայի, Ավստրալիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի, Պակիստանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Շուտով Մոսկվայում կհանդիպեմ ՌԴ արտգործնախարարի հետ»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով