Կառավարությունը ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 486 միլիոն 556.7 հազար դրամ։
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչ այդ կնքված պայմանագրերով․ մասնավորապես՝
- կհիմնանորոգվի Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի մի հատված (Զարթոնք և Արտաշար բնակավայր),
- Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցու մայթերի կկառուցվեն,
- Դպրաբակ բնակավայրի կամուրջը կհիմնանորոգվի,
- Սեմյոնովկա – /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում հենապատ կկառուցվի։