armeniasputnik.am:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», – ասել է Պեսկովը լրագրողներին:
«Այս ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը, այս ռեժիմը կանգնած է Դարիա Դուգինայի սպանության հետևում, հնարավոր է` այս ռեժիմը կանգնած է Ֆոմինի սպանության հետևում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, այս ռեժիմըերկար տարիներ կանգնած է մարդկանց սպանությունների հետևում՝ սկսած 2014 թվականից, հենց այդ պատճառով է անցկացվում ռազմական հատուկ գործողություն», – ասել է Պեսկովը:
Այսօր ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որը ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասնակից է համարվում: Ենթադրվում է, որ նա Վլադլեն Թաթարսկուն տվել է մի արձանիկ, որում ռումբ է եղել։