Կիևի հետ բանակցությունների դինամիկան հեռու է բավարար լինելուց․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունների զարգացման դինամիկան հեռու է բավարար լինելուց, Կիևը հաճախ է փոխում դիրքորոշումն արդեն համաձայնեցված հարցերի վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Նախագահ [Վլադիմիր Պուտինը] բոլորովին վերջերս է ասել, որ այն ընթանում է՝ ըստ պլանի։ Միաժամանակ փորձագիտական մակարդակում շարունակվում են շփումները բանակցային գործընթացի շրջանակում, – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ – Ցանկանում եմ նաև հիշեցնել նախագահի խոսքերը, որ, ցավոք, ուկրաինական կողմն առանձնահատուկ հետևողականություն չի դրսևորում, համաձայնեցված հարցերով դիրքորոշումը հաճախ է փոխվում»։

«Բանակցային գործընթացում առաջխաղացման դինամիկան հեռու է բավարար լինելուց», – հավելել է Պեսկովը։

Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկու այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, թե Կիևը պատրաստ կլինի քննարկել Ղրիմի կարգավիճակն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը, եթե Մոսկվան դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն «նախկինի պես պատրաստ չէ հանրային հարթակ տեղափոխել այն հարցերը, որոնք քննարկվում են բանակցությունների ընթացքում»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով