Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 ամսից․ Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնել Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին․

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ 

Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից», – ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով