azatutyun.am: Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:
Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, «Ազատությանը» հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասել գյուղ։
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել: