azatutyun.am: Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, բերետավորներ: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի:
Գյուղացիներն, ըստ էության, մուտք չունեն իրենց հողամասեր, որոնց համար ունեն դեռ 20 տարի առաջ ստացած սեփականության վկայականներ:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր իրավապահները, ոստիկանները չպատասխանեցին: Ասացին, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե նման փորձ արվի, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։