Կիպրոսը կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ-ում. Կոնստանտինոս Կոմբոս |1lurer.am|

1lurer.am: Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացմանը և կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը:

«Կիպրոսը համակարգված և անխոնջ կաշխատի ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ամրապնդման ուղղությամբ:

Ավելին, մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ-ին՝ միևնույն ժամաանկ խթանելով բարեփոխումների օրակարգը»,- ասաց Կոնստանտինոս Կոմբոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով