armenpress.am: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հրաման է տվել ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը՝ թշնամական ուժերի դիմակայության համար: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Հանրապետության առաջնորդը ընդգծել է առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ ճնշելու ցանկացած թշնամական ուժի»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն նաև որոշում է ընդունել լրացնելու իր բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ պարտականությունները «ռազմական գործողությունների կարևոր պլանով»: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: