Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում վաճառք կիրականացվի

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե իբր Հայկ Մարությանը հրաժարվել է Factor tv-ում նախընտրական բանավեճից։ Լրատվամիջոցի կողմից նախընտրական բանավեճի հրավեր,  մասնակցության ձեւաչափի, ամսաթվի եւ այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովսեփ Կուբատյանը։ 

« Factor tv-ն այսօր, ՔՊ շտաբի կեղծ հայտարարությունից  հետո,  այնուամենայնիվ, բանավեճ կազմակերպելու առաջարկ է արել։ Քանի որ քարոզչությանն ընդմանենը մեկ օր է մնում, եւ  վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում։ ՔՊ կուսակցության շտաբին մեկ անգամ եւս  հորդորում ենք հրաժարվել կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու սովորական դարձած  պրակտիկայից»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ երկու կուսակցությունների արձագանքից հետո Factor ТV-ն հայտարարեց, որ  սիրով երկրորդում է իր հրավերը և հրապարակավ ևս մեկ անգամ Տիգրան Ավինյանին և Հայկ Մարությանին, ինչպես նաև նրանց հետ բանավեճին մասնակցելու ցանկություն ունեցող Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջին համարներին հրավիրում է՝ ուղիղ եթերում բանավեճի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով