ԿԳՄՍ նախարարությունը Հատիսում հողային աշխատանքները կասեցնելու նպատակով դիմել է ոստիկանություն |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման փաստով դիմել է ՀՀ ոստիկանություն. այս մասին տեղեկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի մասնագիտական եզրակացությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ:

Նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ 

Ավելի մանրամասն` 1lurer.am ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով