ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում |hetq.am|

hetq.am: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին մտահոգում էր կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցը: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ որակելով վարչական ռեսուրսի չարաշահում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա: Եթե լինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կպատժվեն:  

Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով