panorama.am: Արդեն քանի օր է մամուլում լուրեր են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարությունը հրահանգել է դպրոցներից հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների Փառքի անկյունները։ Դա առաջացրել է հանրության զայրույթը։
ԿԳՄՍ նախարարությունը հերքում է մամուլով տարածվող լուրերը, թե շրջաբերական է ուղարկվել դպրոցների տնօրեններին` հեռացնելու Արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։
«Սուտ է, անհեթեթություն է, նման բան չկա, նախարարությունը նման շրջաբերական դպրոցներին չի ուղարկել, հրահանգ չի տրել։ Եթե գիտեք որևէ դպրոցի անուն, որտեղ հանվել է կամ որտեղ նման բան է ասվել, մեզ էլ ասեք այդ դպրոցի անունը»,- Panorama.аm-ին ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինի պետ Կարինե Մանուկյանը։