Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի միջանցքի վերագործարկումը․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի միջանցքի վերագործարկումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը․ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:

«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», – եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ ուղարկված հումանիտար օգնությունն Արցախի իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։

Հաղորդագրությունում նշվում է, որ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով