Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին |news.am|

news.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաեւ անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով