tert.am: Երեկ պետական շենքեր գրավելու որևէ նպատակ չի եղել, իշխանական շրջանակներից ասեկոսեներ եմ լսել ԱԺ շենքը գրավելու հետ կապված, հիմար թեզեր են շրջանառում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ադրադառնալով երեկվա գործողություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երեկ ոստիկանները անհամաչափ գործողությունների են դիմել, որից ամենասարսափելին լուսաձայնային արկերի արձակումն էր, ինչի հետևանքով վնասվել են հենց ոստիկանության ծառայողները։ Ոստիկանների ստացած բեկորային վնասվածները ստացվել են բացառապես ոստիկանների կողմից արձակված արկերի հետևանքով»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով երեկվա՝ Կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած գործողությունների արձագանքներին, Մանուկյանն ասաց․«Երեկվա տեսանյութերում կան հստակ պատկերներ, որ այս գործողությունների առաջին շարքերում կան ՊՊԾ ռացիաներով զինված սպաներ կամ ՊՊԾ հագուստով ծառայողներ։ Հասարակական կարգը պահպանելը ՊՊԾ իրավասությունների ներքո չէ։ Հստակ երևում է, որ ՊՊԾ հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կազմակերպմանը»:
Ավելի մանրամասն՝ tert.am-ում