Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել, և, կարծում եմ, որ ճիշտը Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելն է, բայց, իմ տեղեկություններով, վարչապետը չի մասնակցելու երդմնակալությանը, և մայիսի 7-ին տեղի կունենա վարչապետի ասուլիսը, որի ժամանակ հարցերը կուղղեք նրան: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ ԵԱՏՄ գագաթնաժողովին։ 

Նշենք, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով