Կարծում եմ Շահրամանյանը կգտնի լուծում, որը չի խայտառակի իրեն և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդը կարող է լուծարել Արցախի Հանրապետությունը․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Անդրադառնալով Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությանը, Սերժ Սարգսյանը նշեց․

«Նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որ ստորագրվել է հոկտեմբերին, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։

Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում  և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով