Կարեն Սարուխանյանը ինքնառաջադրվել է որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու

Կարեն Սարուխանյանը ինքնառաջադրվել է որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

«Հաշվի առնելով ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև ՔՊ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն ի սկզբանե հայտարարել էր հենց Սարուխանյանի թեկնածության մասին։ Հետո, սակայն, մամուլում շրջանառվել են տեղեկություններ, թե Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայության թեստը դրական է եղել, ինչը վերջինս հերքել է՝ նշելով. «Ես թմրանյութի հետ բացարձակ կապ չեմ ունեցել և չունեմ»:

Փրայմերիզին մասնակցելու մասին հայտարարել են նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, պատգամավոր Դավիթ Առուշանյանը, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյանը, երգիչ Արտյոմ Թումանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով