Կարեն Անդրեասյանը կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը. ԲԴԽ մամուլի խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը  կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: Այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԲԴԽ մամուլի քարտուղար Մերի Գևորգյանն՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- նշված է գրառման մեջ: 

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական է տվել։ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո մամուլում հրապարակումներ են տարածվել, որ հաջորդիվ հրաժարական է ներկայացնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով