Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «պատմական» է անվանել Էմանյուել Մակրոնի այցը Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գովեստով է խոսել Աստանա Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի մասին:

«Մենք ողջունում ենք ձեր այցը, սա շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս և պաշտոնական այցով ժամանեցիք Ղազախստան: Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել։ Մենք կարող ենք ձեր այցն անվանել «պատմական», վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն», – ասել է Տոկաևը Մակրոնի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ։

Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիան հանրապետության առանցքային և վստահելի գործընկերն է Եվրոպական միությունում և, բացի այդ, հանդիսանում է Ղազախստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով