civilnet.am: Կառավարությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի հանձնաժողովի գործող նախագահ Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում։
Գևորգյանը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ է 2019-ի ապրիլից, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Մինչ այդ էլ նա զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։