Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը ազատեց պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորությունից

Կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը ազատեց պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորությունից։

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց Հանրային հեռուստաընկերությանը ազատել պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորությունից, որը կազմում է 308 միլիոն 664 հազար դրամ, որի նպատակը հեռուստաալիքի կապիտալ ներդրումների իրականացումն է։

Շահութաբաժինը չվճարելու առաջարկությունը միտված է լինելու «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով