Կապան քաղաքում վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 1 վիրավոր

Օգոստոսի 21-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին. 27-ամյա ուղևոր Ռազմիկ Հ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ 

Ժամը 07.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 37-ամյա ուղևոր Սուրեն Փ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք՝ մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ վթարի ենթարկված քաղաքացիները ՊՆ զինծառայողներ են։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով