ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հարկադիր քարաթափման աշխատանքներն իրականացվելու են այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ից։