Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ: Իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:

«Նման դեպք է արձանագրվել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին։ Իրավախախտումը չարձանագրելու համար «Ակուրայի» վարորդը պարեկներին երեք հազար դրամ կաշառք է առաջարկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով