Կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի տեղափոխումը

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ 

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով