Կանայք բանակում ծառայելու են ուսումնական զորամասերում. Արման Սարգսյան |news.am|

news.am: Կանայք ուսումնական ստորաբաժանումներում են ծառայելու, դրա մասին հնչել է կառավարության նիստում հմապատասխան որոշումը կայացնելու ժամանակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Կանայք ավարտելու են իրենց ծառայությունը 6 ամիս ժամկետում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշման նշված է, որ կամավորության սկզբունքով են կանայք ծառայելու, բայց միաժամանակ նշված է, որ այն պարտադիր է լինելու, փոխնախարարը պարզաբանեց. «Պարտադիր է այնքանով, որ այն պահից, երբ կանայք կամավորության սկզբունքով ներգրավվեն ծառայության, այդ պահից սկսած իրենք ունենալու են այն պարտավորությունները, որն ունեն պարտադիր սկզբունքով ծառայություն իրականացնողները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Կառավարությունը քննարկեց և դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին, որով նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ: Այն կտևի 6 ամիս:

Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով