Կանադան դատապարտում է Լաչինի ճանապարհին ադրբեջանական վիճահարույց նոր անցակետի տեղադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին նախօրեին հրապարակել է հատուկ հայտարարություն, որով քննադատել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից նոր վիճահարույց անցակետի տեղակայումը:

«Կանադան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղը և շրջակայքը կապող միակ ցամաքային ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայմամբ: Դա ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում», – ասվում է Ժոլիի հայտարարությունում:

Կանադան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերացնել Լաչինի ճանապարհի արգելափակումը:

«Այն պետք է բաց լինի և ապահովի մարդկանց ու բեռների անարգել փոխադրումը», – նշվում է հայտարարությունում:

Կանադան նաև կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա լարվածությունից ու սահմանին թշնամական գործողություններից:

Արձագանքելով Մելանի Ժոլիի հայտարարությանը` պաշտոնական Բաքուն այն «չհիմնավորված» է որակել:

«Սեփական տարածքում անցակետ տեղակայելու որոշումն Ադրբեջանի օրինական իրավունքն է: Տվյալ որոշումն ընդունվել է Հայաստանի կողմից ռազմական սադրանքները շարունակելու պայմաններում ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Անընդունելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը սխալմամբ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն անվանում է Լեռնային Ղարաբաղ։ Եվս մեկ անգամ հարկ ենք համարում, որ Կանադան ուշադրություն դարձնի հայտարարությունների նման կետերին», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով